Опубликовано Անի Երյան -
С

Թուրքիան Դամասկոսի անկմամբ կդառնա համաշխարհային գերտերություն. Մարտիրոսյան

 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրիայում Հայաթ Թահրիր ալ-Շամ шհшբեկչակшն բանակը չորս նոր ավան է գրավել Հալեպից դեպի հարավ ուղղության վրա:

Այժմ Թուրքիայի կողմից հովանավորվող այս զորքը տիրապետում է Սիրիայի գրեթե ողջ հյուսիս արևմուտքին:

Բանակը հիմա շարժվում է դեպի Դամասկոս: Այս առավոտյան այն հասել է սուննի ծայրահեղական իսլամիզմի որջ հանդիսացող Համայի մատույցներ: Անչափ հավանական է, որ ժամանակին Բաշար ալ-Ասսադի հոր և հորեղբոր կողմից ծայրահեղականության համար հողին հավասարեցված Համան արագորեն նույնպես կընկնի և կհանձնվի իսլամիստներին:

Եթե ջլատված ու անկարող սիրիական կառավարական ուժերը չկարողանան վճռական մարտերով կասեցնել առաջխաղացումը` Դամասկոսը կընկնի ընդամենը մեկ, առավելագույնը երկու ամսվա ընթացքում:

Դամասկոսի անկմամբ` ողջ Սիրիային տիրացած և այն իր կազմ ներառելու հավակնություն ունեցող Թուրքիան կդառնա համաշխարհային գերտերություն»:

Добавить комментарий