Опубликовано Անի Երյան -
ԱՉ

Ալիևն ընդունել է Չավուշօղլուին

Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախկին նախարար, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր և ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուին։

Չավուշօղլուն Ալիևին է փոխանցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնները, Ալիևն էլ շնորհակալություն է հայտնել և պատասխան ողջույններ ուղարկել:

Շնորհակալություն հայտնելով Մևլութ Չավուշօղլուին Բաքվում կայանալիք Արևմտյան Ադրբեջան համայնքի միջազգային համաժողովին մասնակցելու համար՝ երկրի ղեկավարն անդրադարձել է այս իրադարձության կարևորությանը։

Հանդիպմանը  ընդգծվել է 2 երկրների միջև բարեկամական, «եղբայրական և դաշնակցային հարաբերություններ»-ի հաջող զարգացումը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ միջխորհրդարանական մակարդակով:

Добавить комментарий