Опубликовано detq-editor -
Իլհամ Ալիևն ու Սերգեյ Լավրովը հանդիպել են Բաքվում  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա այցով մեկնել  է Բաքու: Հիշեցնենք, որ Մարիա Զախարովան հայտնել էր, որ այցը նվիրված է նախորդ տարվա փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի առաջին տարեդարձին։  Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։  «Կարծում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր բարեկամ, դաշնակից և հարևան, առանձնահատուկ դեր ունի Ադրբեջանի

Իլհամ Ալիևն ու Սերգեյ Լավրովը հանդիպել են Բաքվում

 

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա այցով մեկնել  է Բաքու: Հիշեցնենք, որ Մարիա Զախարովան հայտնել էր, որ այցը նվիրված է նախորդ տարվա փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի առաջին տարեդարձին։

Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

«Կարծում եմ, որ Ռուսաստանը՝ որպես մեր բարեկամ, դաշնակից և հարևան, առանձնահատուկ դեր ունի Ադրբեջանի և Հայաստանի միջպետական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու գործում։ Նախորդ տարի այս ուղղությամբ կարևոր ջանքեր են գործադրվել, ընդունվել են ապագա խաղաղության համաձայնագրի հայեցակարգային բնույթը, երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը սահմանող փաստաթղթեր»,- նշել է Իլհամ Ալիևը։

Ալիևն ասել է, որ հույս ունի՝ 2023 թվականը բեկումնային տարի կլինի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

«Անկասկած, տարածաշրջանային անվտանգությունը մնում է շատ արդիական թեմա, ինչպես մեր երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերություններում։Ինչպես բազմիցս ասել է  Ռուսաստանի նախագահ  Վլադիմիր Պուտինը, մենք ողջունում ենք բոլոր ջանքերը՝ ուղղված իրավիճակի կայունացմանը, պայմանների ստեղծմանը, որպեսզի այս տարածաշրջանում գտնվող բոլոր երկրները հնարավորություն ունենան համագործակցելու փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահի հիման վրա»,- նշել է Ռուսաստանի արտգործնախարարը։

 

Добавить комментарий