Մերձավորարևելյան ճգնաժամը կարող է շատ արագ փոխանցվել նաև Հայաստանին. թուրքագետ
Հալեպում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների գլխավոր դերակատարն Անկարան է, և եթե Թուրքիան Սիրիայում հասնի իր նպատակին, դրանից հետո բոլոր միջոցները կօգտագործի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» ծրագիրն իրագործելու համար։ «Sputnik Արմենիայի» հետ զրույցում այս տեսակետը հայտնեց թուրքագետ Մհեր Աբրահամյանը` վերլուծելով, թե ինչ է այսօր կատարվում Սիրիայում, և իրականում ինչ ուժեր են գրավել Հալեպ քաղաքը։
«Սիրիայի տարածքում գործում են տարատեսակ ահաբեկչական կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են և՛ Արևմուտքի, և՛ Թուրքիայի կողմից։ Նրանք բաժանված են մի քանի խմբի։ Հարավային շրջաններում ներկայանում են իբրև ընդդիմադիր ուժեր, բայց իրականում ֆինանսավորվում են Արևմուտքի կողմից և գտնվում են ԱՄՆ-ի հսկողության տակ։ Հյուսիսային շրջանների կազմակերպությունները, որոնք Սիրիային և Ռուսաստանին համարում են ահաբեկչական երկրներ, իսկ Թուրքիային` ոչ, ֆինանսավորվում են թուրքական պետության կողմից»,- ասաց Աբրահամյանը։
...Անդրադառնալով սիրիական էսկալացիայի հնարավոր զարգացումներին` Աբրահամյանը չբացառեց, որ ներկա լարված աշխարհաքաղաքական իրավիճակում այն կարող է վերաճել նոր, լայնածավալ պատերազմի։
Թուրքագետը հիշեցրեց, որ Թուրքիայի նեոօսմանական ծավալապաշտական ծրագրի հաջորդ քայլը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է։
«Չի բացառվում, որ Սիրիայում իր գործն ավարտին հասցնելու դեպքում Թուրքիան կփորձի բացել «Զանգեզուրի միջանցքը» ցանկացած, այդ թվում` ռազմական ճանապարհով և այդ կերպ դուրս գալ դեպի Միջին Ասիայի թյուրքական պետություններ»,- ասաց փորձագետը։
Ընդ որում` Հայաստանի վրա հարձակվելու պատճառ գտնելը, մեր զրուցակցի համոզմամբ, նման փորձառություն ունեցող Թուրքիայի համար պարզից էլ պարզ է։
Ամբողջական հարցազրույցը` սկզբնաղբյուր կայքում
Добавить комментарий