Опубликовано H.Aslanyan -
ալիև

Հայաստանը «պետք» է բանակցություններ սկսի «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ. Ալիև

Հայաստանը «պետք» է բանակցություններ սկսի, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանական» համայնքի հետ և գործնական քայլեր ձեռնարկի նրանց հիմնարար իրավունքները վերականգնելու համար. նման պնդմամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Բացի դրանից՝ Հայաստանը պետք է թույլ տա ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցը և համագործակցի այս ոլորտում՝ վերահսկելու մեր ժողովրդին պատկանող պատմամշակութային ժառանգության ոչնչացման և աղավաղման հետ կապված իրավիճակը»,- ասել է նա:

Добавить комментарий