Անցած գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածաշրջաններում ոչնչացվել է 16 ուկրաինական դրոն
Բրյանսկի, Բելգորոդի և Կուրսկի մարզերում Ռուսաստանի ՀՕՊ ուժերն անցած գիշերվա ընթացքում որսացել և ոչնչացրել են ուկրաինական 16 անօդաչու թռչող սարք, հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
«Անցած գիշերվա ընթացքում կանխվել է Կիևի ռեժիմի՝ ՌԴ տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցների կողմից որսվել և ոչնչացվել է ուկրաինական 16 անօդաչու թռչող սարք, որոնցից 14-ը՝ Բրյանսկի և մեկական՝ Բելգորոդի և Կուրսկի մարզերի տարածքներում»,- հայտնել են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունից։
Добавить комментарий