Իսրայելի բանակը ստեղծել է ՌՕՈՒ պատմության մեջ առաջին ստորաբաժանումը օրթոդոքսների համար
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) ստեղծել է ռազմաօդային ուժերի տեխնիկական մասնագետների պատմության մեջ առաջին ստորաբաժանումը ուլտրաօրթոդոքս զորակոչիկների համար, հայտնում է «Times of Israel» թերթը:
«Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ուլտրաօրթոդոքսալ համայնքների զորակոչիկների համար Իսրայելի ռազմաօդային ուժերի տեխնիկական մասնագետների պատմության մեջ առաջին ստորաբաժանման ստեղծման մասին, որտեղ մարտիկները կշարունակեն կրոնական ապրելակերպ վարել բանակում ծառայելու ընթացքում»,- ասվում է հրապարակման մեջ:
Նշվում է, որ 26 կրոնական զինծառայողներ ավարտել են ուսուցումը և դարձել «Ա» մակարդակի տեխնիկներ «F-16» կործանիչների համար: Միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի նրանք պահպանեն կրոնական ապրելակերպը. նրանց տրամադրվել է առանձին կացարան, թույլատրվել է պահպանել խիստ կաշրուտը (սննդի հետ կապված կրոնական հրահանգները) և ամրացված տարածքում կառուցել սինագոգ։
Добавить комментарий