Սիոնիստների հարձակումը պաղեստինցիների վրա պետական ահաբեկչության օրինակ է. Քանաանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին վերջին շաբաթների ընթացքում Նաբլուսում և Ջենինում պաղեստինցիների նկատմամբ սիոնիստների (նկատի ունի Իսրայելին - խմբ.) գործողությունները որակել է որպես կառուցվածքային և պետական ահաբեկչության բացահայտ օրինակ։ Այս մասին տեղեկացնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։
Քանաանին խստորեն դատապարտել է սիոնիստների կողմից Հավարա քաղաքում և Հորդանան գետի Նաբլուսի արվարձաններում անպաշտպան պաղեստինցիների վրա կատարված հարձակումները, ինչպես նաև պաղեստինցիների տներն ու ունեցվածքը հրկիզելը: Նա միջազգային հանրությանը կոչ է արել արդյունավետ և զսպող ձևերով արձագանքել Իսրայելի գործողություններին։
Իրանի ԱԳՆ խոսնակը միևնույն ժամանակ կարևորել է, որպեսզի նման գործողությունները դադարեցվեն։
«Կեղծ սիոնիստական ռեժիմի ծայրահեղական ու հանցավոր վարքագիծը և դրա անհամապատասխանությունը որևէ պայմանավորվածության ու պարտավորության ցույց տվեցին, որ սիոնիստ օկուպանտների և նրանց ագրեսիվ գործողությունների դեմ օրինական դիմադրությունը միակ տարբերակն է, որը պետք է ընտրվի Պաղեստինի ժողովրդի և դիմադրության խմբերի կողմից»,- եզրափակել է նա:
Добавить комментарий