Խաղաղության պայմանագրի մեծ մասը համաձայնեցված է. Բայրամով
Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է, մյուս 2 կետի շուրջ աշխատանքները շարունակվում են, ասել է Բայրամովը։
Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև ասել է՝ Բաքուն «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում իր տարածքում, Արաքս գետի վրայով կամրջի կառուցումը շարունակվում է:
Միևնույն ժամանակ նա ասել է, որ «խաղաղության հասնելու գործընթացը բարդացնում է Հայաստանի Սահմանադրությունը, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ»:
«Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումն էլ ավելի է բարդացրել հարցը, քանի որ Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է արվում մի փաստաթղթի, որը եղել է Հայաստանի անկախացումից հետո, և այն պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի դեմ»,- նշել է նա:
Բայրամովի խոսքով՝ հետպատերազմական շրջանում Ադրբեջանն ու Հայաստանը շարունակել են խաղաղության շուրջ բանակցությունները և կարծիքների փոխանակումը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները շարունակվում են խաղաղության պայմանագրի շուրջ, շարունակվել են տեքստային փոխանակումները, և այստեղ, չնայած բաց հարցերին, ակնհայտ առաջընթաց է գրանցվել»,- նշել է նա:
Добавить комментарий