Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն առկա թերությունների հետևանք էր. Մանասյան
Նախորդ տարի բոլորս ականատես եղանք, թե ինչպես Լեռնային Ղարաբաղում իրականացվեց ամբողջ էթնիկ հայ բնակչության էթնիկ զտում։ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ շեշտելով, որ այն, ինչ տեղի ունեցավ, հետևանք էր եղած բացերի։
Նա նշեց՝ մեր տարածաշրջանում կան պետության կողմից վարվող հայատյացության քաղաքականություն, խոշտանգումներ և այլն։
«Օրինակ՝ Ադրբեջանում կան խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ դեպքեր, ու սա ուղղակիորեն ազդում է ամբողջ իրավիճակի վրա։ Եթե մենք կարծում ենք, որ ԼՂ հայերի էթնիկ զտումները միայն հայեր կամ Հայաստանի վրա են ազդում, ապա չարաչար սխալվում ենք»,- ասաց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։
Ըստ նրա՝ եթե չկանխենք այս դեպքերը, ապա շարունակաբար այսպիսի գործողությունների կրկնությունն ենք տեսնելու։
Добавить комментарий