Опубликовано Անի Երյան -
ԱԱԾ

ՀՀ և Թուրքիայի պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձ է տեղի ունեցել. ՀՀ ԱԱԾ

ՀՀ և Թուրքիայի պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից:

«Տվյալներ են ստացվել դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ, որի ստուգման կապակցությամբ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: 


 

 


 

Добавить комментарий