ՀՀ իշխանությունը թուլացնում է Սփյուռքը Թուրքիայի պահանջով.
Այսօր ՀՀ իշխանությունը փորձում է թուլացնել Սփյուռքը, որովհետև Թուրքիան է այդպես պահանջում, այս մասին հայտարարել է ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
«Երբ ՀՀ-ն և Սփյուռքը նույն ուղղությամբ են գնում, մենք միայն հաջողում ենք, մեր զենքը մեր միասնականությունն է: Հայաստանը ծով չունի, բայց Սփյուռք ունի, բայց Հայաստանը պետք է ուժեղացնի Սփյուռքին և Սփյուռքն էլ իր հերթին պետք է ուժեղացնի Հայաստանը»,- ասել է Մուրադ Փափազյանը:
Добавить комментарий