Ադրբեջանը 2025 թվականին կավելացնի պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը՝ հասցնելով 8,55 միլիարդ մանաթի
Ադրբեջանի կառավարությունը որոշել է 2025 թվականին պաշտպանության և ազգային անվտանգության համար բյուջեի ծախսերը հասցնել 8 միլիարդ 555 միլիոն մանաթի։
Այս մասին երկուշաբթի օրը Միլլի Մեջլիսի լիագումար նիստում ասել է ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը՝ «2025 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծի երրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ երկրորդ ընթերցումից հետո կառավարությունը հանրային իրավունքի մի շարք իրավաբանական անձանց առաջարկել է իրենց ծախսերն ապահովել ոչ թե պետբյուջեի, այլ սեփական եկամուտների հաշվին՝ մոբիլիզացնելով լրացուցիչ եկամուտների ներուժը։
Նախարարը նշել է՝ արդյունքում կթողարկվի մոտ 159 մլն մանաթ, որը կուղղվի Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ամրապնդման միջոցառումների լրացուցիչ ֆինանսական աջակցությանը։
«Այսպիսով, 2025 թվականի պետբյուջեով նախատեսված պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերի ընդհանուր ծավալը կկազմի 8 միլիարդ 555 միլիոն մանաթ»,- ընդգծել է Շարիֆովը։
Добавить комментарий