Опубликовано Անի Երյան -
դ

Տարածաշրջանում արտաքին հնարավոր միջամտությունը կհանգեցնի երկարաժամկետ, արյունալի և ծախսատար հակամարտությունների,. Ֆիդան

Թուրքիան դեռ Ասադի ռեժիմի տապալումից առաջ պարբերաբար շեշտել է, որ դեմ է տարածաշրջանում ցանկացած դոմինանտության:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Մենք չենք ցանկանում Իրանի գերիշխանությունը տարածաշրջանում, մենք չենք ցանկանում թուրքական գերիշխանություն, մենք չենք ցանկանում արաբների գերիշխանություն։ Ո՛չ Պարսից ծոցում գտնվող արաբները պետք է գերիշխեն որևէ տեղում, ո՛չ մենք պետք է գերիշխենք որևէ տեղում, ո՛չ էլ իրանցիները։ 2024-ից գնում ենք 2025, հիմա բոլոր պետությունները հասունացել են անհրաժեշտ չափով, նրանց ենթակառուցվածքներն ամուր են։ Կա շատ հզոր Սաուդյան Արաբիա, կա շատ հզոր Արաբական Միացյալ Էմիրություններ, կա շատ ազդեցիկ Քաթար, կա Քուվեյթ։ Եգիպտոսն իսկապես փորձում է առավելագույնը: Այժմ մենք պետք է միավորվենք և  տարածաշրջանում հաստատենք մեր շահերն ու կարգուկանոնը՝ հարգելով միմյանց սահմաններն ու ինքնիշխան իրավունքները համագործակցության մշակույթի շրջանակում՝ պարտավորվելով ուս ուսի տված պաշտպանել միմյանց»,- ընդգծել է Ֆիդանը։

Հակառակ դեպքում՝ տարածաշրջանում արտաքին հնարավոր միջամտությունը կհանգեցնի երկարաժամկետ, արյունալի և ծախսատար հակամարտությունների, զգուշացրել է թուրք նախարարը։


Ֆիդանը նշել է, որ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը շատ ինտենսիվ և կանոնավոր հանդիպումներ են անցկացնում Սիրիայի վերաբերյալ՝ տեղում հրադադարի կայունությունն ապահովելու և առկա խնդիրները լուծելու համար։
Ընդ որում՝ «թուրքական կողմը միշտ էլ բանակցային սեղանի շուրջ բարձրաձայնում է սիրիական ընդդիմության շահերը»:

Դիվանագետի խոսքով՝ Թուրքիան, Ռուսաստանի Դաշնությունը և Իրանը փոխադարձ բացառիկ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ ունեն:

 

Добавить комментарий