Опубликовано detq-editor -
ՀՀ պաշտպանության նախարարը ցուցումներ է տվել զորամիավորման և զորամասի հրամանատարական կազմին

ՀՀ պաշտպանության նախարարը ցուցումներ է տվել զորամիավորման և զորամասի հրամանատարական կազմին

Շարունակվում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցերը Հանրապետության զորամասեր:

Ըստ ՊՆ-ի տարածած հաղորդագրության՝ մարտի 1-ին ՊՆ N զորամաս կատարած այցի ընթացքում պաշտպանության նախարարը ողջունել է առավոտյան տողանի շարված անձնակազմին:

Ելույթում նախարար Պապիկյանը կարևորել է զինծառայողների բարձր առաջադիմությունը ուսումնամարտական վարժանքների, տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում: Սուրեն Պապիկյանն անդրադարձել է զորքերի մարտունակության ամրապնդմանը, մարտական պատրաստության լիարժեք ապահովմանն ուղղված քայլերին, ներկայացրել ԶՈՒ բարեփոխումների հիմնական դրույթները:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը սպաներին հանձնարարել է անհանդուրժող լինել զորքերում հայտնաբերվող արատավոր երևույթների, միջանձնային ոչ կանոնադրային հարաբերությունների նկատմամբ:

Այնուհետև, նախարար Պապիկյանը առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, լսել նրանց մտահոգությունները, առաջարկությունները, հետաքրքրվել ծառայողական և սոցիալական ապահովության հարցերով: Սուրեն Պապիկյանը սպաներին մանրամասներ է ներկայացրել մեկնարկող ատեստավորման գործընթացի վերաբերյալ և վստահություն հայտնել, որ այն դրական ազդեցություն կունենա զինծառայողների մարտական պատրաստության վրա:

Պաշտպանության նախարարը տեղում մի շարք ցուցումներ է տվել զորամիավորման և զորամասի հրամանատարական կազմին:

Добавить комментарий