Բարբադոս

Գումարտակից էլ փոքր. աշխարհի ամենափոքր բանակները. Բարբադոս

Շարունակում ենք ներկայացնել աշխարհի ամենափոքր բանակներն ունեցող երկրների մասին մեր շարքը: Հերթը Բարբադոսինն է, որը Կարիբյան ծովում գտնվող փոքրիկ կղզի պետություն է:

Բարբադոսի զինված ուժերը կազմված է 610 զինվորից, պահեստազորայինների թիվը կազմում է 430 մարդ:

Նրանց հիմնական խնդիրն է երկիրը պաշտպանել ծովային վտանգներից, պայքարել թմրանյութերի մաքսանենգության դեմ և օգնել տեղական ոստիկանությանը հասարակական կարգը պահպանելու հարցում: 

Հետաքրքիր է, որ Բարբադոսի բանակը ԱՄՆ-ի կողմից մասնակցել է երկու համաշխարհային պատերազմի: Բացի դրանից՝ այն օգտագործվել է 1983 թվականին Գրենադայի օկուպացիայի ժամանակ։

Բարբադոսի առափնյա պահպանությունը բաղկացած է 110 զինվորականից և ամերիկյան արտադրության վեց պարեկային մոտորանավակից։ Երկրի տարածքում է գտնվում նաև Կարիբյան ավազանի երկրների տարածաշրջանային անվտանգության ուժերի շտաբը։ Այն առաջին հերթին պատասխանատու է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և բնական աղետների հետևանքների վերացման համար։

Ցամաքային զորքերի ընդհանուր թիվը կազմում է 500 մարդ՝ շտաբը և «Բարբադոսի գունդը» (որ իրականում հետևակային գումարտակ է):

Բարբադոսը սահմանափակ մասնակցություն է ունենում ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին (երկրի կորուստները ՄԱԿ-ի բոլոր խաղաղապահ գործողություններում կազմում են 2 զինվորական):

2013 թվականի սեպտեմբերի 25-ին Բարբադոսի կառավարությունը ստորագրել է Զենքի առևտրի միջազգային պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի օգոստոսի 18-ին վավերացնելուց հետո։

2017 թվականին ԱՄՆ-ից Բարբադոս է առաքվել ձեռքի չորս գնդացիր։

Շարքի նախորդ հոդվածները կարող եք կարդալ այստեղ՝ https://detq.info/arm/gowmartakits-el-pokr-asxarhi-amenapokr-banaknere-vatikan 

 

Добавить комментарий