Опубликовано detq-editor -
«Լաչինի միջանցքի ապաշրջափակումն Ադրբեջանի պարտավորությունն է». Ֆրանսիայի ԱԳ նախարար

«Լաչինի միջանցքի ապաշրջափակումն Ադրբեջանի պարտավորությունն է». Ֆրանսիայի ԱԳ նախարար

«Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։ Նա նշել է, որ անընդունելի է Բերձորի միջանցքի արգելափակումը: Նա առաջնահերթ է համարել միջանցքի ապաշրջափակումն ու ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնումը:

Կոլոննայի խոսքով` դա Ադրբեջանի պարտավորությունն է, և օրենքը պետք է հարգվի:

Ֆրանսիան մասնակցում է ԵՄ առաքելությանը, որը վերաբերում է երկու երկրների միջև անվտանգության հարցերին և շփումներին, նշել է Կոլոննան: Նա կարևորել է ԿԽՄԿ գործունեությունը հումանիտար խնդիրների լուծման գործում. «Առաջնահերթություն է մնում միջանցքի ապաշրջափակումը, Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը։ Մենք ԵՄ և ԱՄՆ գործընկերների հետ պատրաստ ենք օգտակար լինել»:

 

Добавить комментарий