Опубликовано detq-editor -
Թեհրանի և Բեյրութի համագործակցությունը հանգեցրել է Լիբանանից Իսրայելի վտարմանը. Լիբանանի մշակույթի նախարար

Թեհրանի և Բեյրութի համագործակցությունը հանգեցրել է Լիբանանից Իսրայելի վտարմանը. Լիբանանի մշակույթի նախարար

Լիբանանի մշակույթի նախարար Մուհամեդ Ուասամ Մորթեզան հայտարարել է, որ Իրանի հետ համագործակցության արդյունքում Իսրայելի ռեժիմը վտարվել է երկրի տարածքից։ Այս մասին Մորթեզան ասել է իրանական IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Նա ընդգծել է, որ Թեհրան-Բեյրութ համագործակցությունը Լիբանանը դարձրել է ուժեղ պետություն։ Նա միևնույն ժամանակ կարևորել է ԶԼՄ-ների դերը  ժողովուրդների շահերի պաշտպանության գործում։

«Մեզ սպասվում է լայնածավալ տեղեկատվական պատերազմ, որը կապ չունի այլ ճակատների այլ պատերազմների հետ, և մենք պետք է պատրաստ լինենք դրան»,-նշել է նա։

Մորթեզայի համոզմամբ՝ տարածաշրջանի և նրա ժողովուրդների շահերի դեմ լիարժեք ճակատ է գործում։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ ձևավորված ճակատն օգտագործում է բոլոր հնարավոր միջոցներն ու ջանքերը՝ մոլորեցնելու, հասարակական կարծիքը շեղելու և փաստերը խեղաթյուրելու համար։

Добавить комментарий