Опубликовано H.Aslanyan -
Իսրայել Կաց

Իսրայելը մշակում է ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացման ծրագիրը

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը զինվորականներին հանձնարարել է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ամբողջական ոչնչացման ծրագիր ներկայացնել, եթե իսրայելցի պատանդներին ազատ չարձակեն մինչև ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։

«Եթե պատանդներին ազատ արձակելու գործարքը չկայանա մինչև նախագահ Թրամփի կողմից պաշտոնի ստանձնումը, ապա անհրաժեշտ է ապահովել Գազայում ՀԱՄԱՍ-ի լիակատար ջախջախումը»,- բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կացը:

Կացը իսրայելական բանակի շտաբի պետին հանձնարարել է ներկայացնել ՀԱՄԱՍ-ի ամբողջական ոչնչացման ծրագիրը։

Добавить комментарий