Իրանի իշխանությունները փակել են թյուրքական անջատողականության օջախ հանդիսացող ադրբեջանական կենտրոնը
Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների որոշմամբ՝ փակվել է Թավրիզի համալսարանի կազմում գործող ադրբեջանական հետազոտությունների կենտրոնը։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ, իբր, Իրանի իշխանությունները դադարեցրել են կենտրոնի գործունեությունը և ուժեղացրել ճնշումը նրա անդամների վրա։ Հրապարակումների համաձայն՝ որոշ ուսանողներ հեռացվել են, կենտրոնում իրականացվել են չարտոնված ստուգումներ և այլն։ Կենտրոնի երկու անդամ՝ Հադի Հեյդարի Ազադը և Իբրահիմ Ահմեդփուրը, փետրվարի 27-ին ձերբակալվել է։
Ադրբեջանական լրատվամիջոցները նաև պնդում են, որ Իրանի իշխանությունները նախկինում նույնպես հետապնդել են այս կենտրոնի անդամներին։ Նշվում է, որ տարիներ առաջ ձերբակալվել և խոշտանգվել է Թավրիզի համալսարանի գյուղատնտեսության և ֆերմերային ֆակուլտետի ուսանողուհի Աֆսանա Թոքիրը։
Նկատենք, որ նախորդ տարի Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ առանձնահատուկ ակտիվություն են ցուցաբերել հյուսիսարևմտյան նահանգներում գտնվող ադրբեջանցի անջատողականները։
Միևնույն ժամանակ հատկանշական է, որ Թավրիզում փակված կենտրոնն Իրանում թյուրքական անջատողականության օջախներից մեկն է։
Добавить комментарий