Ստեփան Հասան-Ջալալյան

Արդյո՞ք Հայաստանը փոխում է արտաքին քաղաքական վեկտորը. քաղաքագետ

2025 թ. հունվարի 21-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնողի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած
համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մասնավորաբար, հայտարարել է. «Հատուկ
նշեցինք առևտրաշրջանառության ռեկորդային աճի տեմպերը, որն անցած տարվա ընթացքում կմոտենա, իսկ գուցեև
կգերազանցի 12 մլրդ դոլարի սահմանագիծը, այսինքն՝ ամսական մեկ միլիարդը։ Սա իսկապես աննախադեպ տեմպ է։
Ռուսաստանը մնում է Հայաստանի արտաքին առևտրային և ներդրումային առանցքային գործընկերը: Մեր
ընկերությունները հանրապետության բյուջե հարկային վճարումների անփոփոխ ​​առաջատարներն ու առավել խոշոր
գործատուներից են: Ռուսական բիզնեսը (մենք դա գիտենք և տեսնում ենք) շահագրգռված է հայաստանյան շուկայում իր
գործառնությունների հետագա ընդլայնմամբ։ Գնահատում ենք Հայաստանի ղեկավարության վերաբերմունքը մեր
գործարարների նկատմամբ։
Քննարկել ենք համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Այն շարունակում է
մեծապես դրական դեր խաղալ իմ կողից նշված մեր ապրանքաշրջանառության ցուցանիշներին հասնելու գործում:
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ն դարձել է թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի սոցիալ-տնտեսական
զարգացման հիմքերից մեկը, մեր տնտեսությունների կայուն աճի գործոնը միջազգային տուրբուլենտ, ինչպես ընդունված
է ասել, ոչ պարզ իրավիճակի պայմաններում»:

Նկատի առնելով վերոնշյալ փաստը՝ միամտություն է կարծել, թե 2025 թ. հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի հետ
ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրմամբ ՌԴ հետ «առևտրաշրջանառության ռեկորդային աճի
տեմպեր» ունեցող Հայաստանի Հանրապետությունը փոխում է արտաքին քաղաքական վեկտորը:

քաղաքագետ

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ 

Добавить комментарий