Ադրբեջանի խորհրդարանում քննարկվել է «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու հարցը
Ադրբեջանի Միլլի մեջլիսում (խորհրդարանում) «Հաղթահարելով լեռները. խաղաղ և օրինական վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով հանրային լսումներ են ընթացել։
Քննարկվել են Արևմտյան Ադրբեջան «վերադառնալու» համար տարբեր ճանապարհային քարտեզների պատրաստման, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի հայեցակարգի և այլ հարցեր։ Պատգամավորների հետ միասին քննարկմանը մասնակցել են նաև «արևմտյան ադրբեջանական» համայնքի ներկայացուցիչները։
«Ի տարբերություն հաղթանակի 27-ամյա ճանապարհի՝ մեր վերադարձը Երևան, Զանգեզուր կարող է լինել ավելի կարճ ժամանակահատվածում»,- հայտարարել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը։
«Ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի բաղադրիչներից պետք է լինի»,- նշել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը։
Արևմտյան Ադրբեջանի համայնքը նաև նամակ է հղել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ կոչ անելով աջակցել Հայաստանից վտարված ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձին։
Վարդան Ոսկանյանը, անդրադառնալով «արևմտյան ադրբեջանցիներ»-ին, իր ֆեյսբուքյան էջում նշել է․ «Նախ՝ այս «արևմտյան ադրբեջանցիների» վաչկատուն նախնիները Հայաստանի սրբազան հողում հիմնավորվել էին ընդամենը 200-300 տարի առաջ, իսկ տարածքի հայաթափումն ու սրանց խաշնարած ներկայությունը հանգեցրել են մշակութային Հայաստանի քաղաքակրթական դեգրադացիայի՝ ընդհուպ հայկական միջնադարյան ճարտարապետական գոհարների ոչնչացում և հինավուրց տեղանունների աղճատում»։ (https://www.facebook.com/vardan.voskanian/posts/pfbid02X3tL1cM1zHaw5C31reiGXAfaBnM4aDtpGdFULjie3i79fc3u39371Pd8VgvrkaKel)
Նշենք, որ «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպման ներքո ենթադրվում է ՀՀ ներկայիս սուվերեն տարածքը։ Սա Ադրբեջանի կողմից ապօրինի բնակեցման փորձ է, որը «խաղաղության» անվան ներքո է ներկայացվում։
Добавить комментарий