դս

Թշնամին նորից պետք է զգա, որ իր ատամները ջարդվեցին. նրանք միայն ուժի լեզուն են հասկանում. Թևան Պողոսյան 

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Սեպտեմբերի 1-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ Ադրբեջանն ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Ավելի ուշ հակառակորդը թիրախավորեց նաև Նորաբակի հատվածը: Ժամը 17:30-ին Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարեց, որ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է, սակայն հայկական կողմն ունի 3 զոհ և 2 վիրավոր: 

Ինչո՞վ էր պայմանավորված հակառակորդի հերթական ակտիվացումը: «Դետք»-ի հետ զրույցում քաղաքագետ Թևան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը պարզապես օգտագործում է ամեն հնարավորություն իր վերջնական նպատակին՝ հայոց պետականության վերացմանը հասնելու համար:   

- Մեր թշնամիների համար չկա առանձին Արցախի կամ Հայաստանի հարց, դա մի հարց է, և քանի Ադրբեջանը տեսնում է, որ կարող է մեր դեմ ոտնձգություն անել, անելու է, մինչև չհասնի իր վերջնական նպատակին, իսկ նրանց վերջնական նպատակը հայոց պետականության վերացումն է: Ես չեմ հավատում, որ նրանք որևէ խաղաղության պայմանագրի են ձգտում կամ պատրաստ են Հայաստանի հետ ինչ-որ բան ստորագրել: 

Բացի դրանից՝ կան հատուկ կարևորության օրեր, որ մեր թշնամին փորձում է խամրեցնել իր գործողություններով: Այսօր սեպտեմբերի 2-ն է, հետո կլինի սեպտեմբերի 21-ը, սեպտեմբերի 27-ը, նոյեմբերի 9-ը և այլն: Նրանք ամեն առիթ օգտագործելու են, քանի դրա հնարավորությունն ունեն: Դա Ադրբեջանի քաղաքականությունն է դեռ 1990-ականներից սկսած: 

Այստեղ ամբողջ ցավն այն է, որ հայկական կողմն այդպես էլ դասեր չի քաղում՝ շատ լավ իմանալով, որ առնվազն արդեն հասունացել է ժամանակը, որ տարվա 365 օրը պետք է ունենալ «Համար 1» իրավիճակ, միշտ պատրաստ լինել թշնամու սադրանքներին: Թշնամին հասկանում է միայն ուժի լեզուն: Նախկինում էլ, եթե ամեն սադրանքից հետո նրանք տեղը տեղին պատիժ էին ստանում, որոշակի ժամանակ էինք շահում: 

Մինչև մենք չհասկանանք, որ մեր ամեն անգամվա պատիժն այն աստիճան պետք է լինի, որ թշնամին նորից զգա, որ իր ատամները ջարդվեցին, կրկին տեսնելու ենք այս վարքագիծն իրենց կողմից: 
Հետևաբար նորից պետք է վերականգնենք մեր հայրենիքը, նորից հաղթանակներ ապահովենք. միայն այդ դեպքում թշնամին լուռ կմնա, և մենք կունենաք որոշակի խաղաղություն: 

2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո նույնիսկ աշխարհը մեզ ֆանտաստիկ ապացույցով ասաց, որ այն, ինչ մեզ ասում էին, ու մենք էլ հավատում էինք, սուտ է, մեզ խաբում էին: Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ… ժողովրդավարություններին չեն կրակում, չեն ճնշում… Սեպտեմբերի 27-ից աշխարհը մեզ ապացուցում է, որ մեզ ստել է, ու երևի արդեն մտածում են՝ սրանք ե՞րբ են դա հասկանալու: Սեպտեմբերի 27-ին պարզվեց, որ ավտորիտար Ալիևը շատ ավելի կարևոր է աշխարհի համար և իր գործողությունները շատ էլ լավ մարսում է: 

Եթե մենք այս դասերը չքաղենք, պարտությունը լինելու է պարտության հետևից: 

Ադրբեջանն ունի մեկ նպատակ՝ վերացնել հայոց պետականությունը, ու իրենք ավելի լավ են սերտել Մոնթեի ասածը, քան մենք ինքներս, որ «կորցնելով Արցախը՝ շրջելու ենք հայոց պետականության վերջին էջը», դրա համար էլ ամեն ինչ անում են, որ կորցնենք Արցախը: 

Պատերազմ են անում, շրջափակում, ամեն օր կրակում, մարդկանց սովի մատնում, ամեն ինչ անում են, որ Արցախը կորցնենք: Երեկվա դեպքերն ընդամենը դրա շարունակությունն են: Հատկապես հասկանալով, որ Արցախում տեղի են ունեցել նաև քաղաքական գործընթացներ, փոփոխություններ, փորձում են օգտագործել առիթը՝ իրենց նպատակին մոտենալու համար: 
 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

vd
Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ
ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS