Ադրբեջանը ծառայում է Թուրքիայի նպատակներին մեր տարածաշրջանում. Ռուբեն Սաֆրաստյան

Ադրբեջանը ծառայում է Թուրքիայի նպատակներին մեր տարածաշրջանում. Ռուբեն Սաֆրաստյան

Հեղինակ
Անուշ Մուրադյան

Թուրքագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը «Դետք»-ի հետ զրույցում  անդրադարձել է  Թուրքիայի արտաքին քաղաքականությանը պանթյուրքիզմի համատեքստում։

-Թուրքիայի ռազմարդյունաբերական ոլորտի համագործակցությունն Ադրբեջանի ևԿենտրոնական Ասիայի երկրների հետ որքանո՞վ կարող է հիմք հանդիսանալ «Թուրանական բանակի» ստեղծման համար։

-Թուրքիայի ըստ էության առաջնորդական դերի կատարումը Թյուրքալեզու երկրների կազմակերպությունում (ԹԵԿ) նպատակ ունի ստեղծելու միացյալ զինված ուժեր, և այդ գործընթացը մեծապես առաջ է գնում Թուրքիայի շնորհիվ։

Վերջին տարիների ընթացքում բավական մեծ զարգացում են ապրել թուրքական ռազմարդյունաբերական համալիրը և զենքի տարբեր տեսակների մատակարարումները թյուրքալեզու երկրներին։ Այստեղ մեծ դեր է խաղում այն հանգամանքը, որ Թուրքիան կարողացավ բարձրացնել թուրքական զենքի հեղինակությունն աշխարհում, և դա, կարելի է ասել, բավականինհաջողվեց։ Թուրքիան այժմ զենք է վաճառում աշխարհի շատ երկրների և գնալով ավելացնում է իր զենքի վաճառքի ծավալները։

Խոսելով թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին՝ ընդգծենք, որ դրանք ավելի երկար պատմություն ունեն, գնալով ավելի ինտենսիվ և լայնածավալ են դառնում, բայց հիմա արդեն Թուրքիան զորավարժություններ է անցկացնում, որոնց մասնակցում են նաև Կենտրոնական Ասիայի որոշ երկրներ, որոնք Թյուրքալեզու երկրների կազմակերպության մաս են կազմում, այսինքն՝ սա էլ երկրորդ ճանապարհն է,որի միջոցով տեղի է ունենում համագործակցության ընդլայնումը ռազմական բնագավառում ԹԵԿանդամների միջև։ Երրորդ ճանապարհը քննարկումներն են ռազմավարական մակարդակում։ Թուրքիան փորձում է նաև այս բնագավառում հասնել որոշակի հաջողությունների, ընդհանուր առմամբ գործընթացը բավական մեծքայլերով առաջ է գնում թյուրքալեզու երկրների համատեղ զինված ուժերի ստեղծման ուղղությամբ, որը, ավելի պարզեցված ձևակերպմամբ, անվանվումէ «Թուրանի բանակ»։

-Թուրքիայի համագործակցությունը պանթյուրքական հանրապետությունների հետ տնտեսական, մշակութային ոլորտներում ի՞նչ ուղղություններով է ընթանում։

-Տնտեսական ուղղությամբ Թուրքիան այստեղ առաջարկելու շատ բան չունի, որովհետև Կենտրոնական Ասիայում տնտեսական առումով ակնհայտորեն գերիշխում է Չինաստանը։ Թեպետ Թուրքիան էլ է փորձում տնտեսական կապեր զարգացնել և առանձին-առանձին բնագավառներում հաջողել։

Հոգևոր-մշակութային ոլորտում Թուրքիան հատկապես վերջին մեկ-երկու տարիների ընթացքում առավել ակտիվացրել է իր գործունեությունը, դրա մասին կարող ենք խոսել՝ հիմնվելով որոշ արդյունքների վրա: Որոշում է ընդունվել ԹԵԿ անդամ երկրների կրթական համակարգերում համատեղ դպրոցական ուսումնական ծրագրեր ներդնել, առաջին ծրագիրնարդեն սկսել է գործել և նախևառաջ վերաբերում է ընդհանուր պատմությանն ու մշակույթին, այդ բնագավառում ստեղծվել են դասագրքեր, կազմվել ուսումնական ծրագրեր։ Այս ամենը, իհարկե, Թուրքիայի մեծ աջակցությամբ։ Այս ծրագրերն ունեն ռազմավարական նշանակություն։ Թուրքիան իր ակտիվ, առաջնորդող դերի շնորհիվ փորձում է սերունդներ դաստիարակել համաթյուրքականության ոգով։ Սակայն պետք է նշենք, որ, օրինակ, Ղազախստանը, լինելով ավելի մեծ և հարուստ երկիր, որն ունի նավթ, գազ և այլն, բավականին արդյունավետ համագործակցում է և՛Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ, այնպես որ Թուրքիայի գերիշխող դիրքն առանձնապես հակված չէ ընդունել։ Սակայն Թուրքիան փորձում է այդ համատեղ ծրագրերի միջոցով դաստիարակել սերունդներ, որոնք որոշ ժամանակ հետոիշխանության կգան և էլիտայի մաս կկազմեն Ղազախստանում. այդ սերունդներիաշխարհընկալումը կհիմնվի պանթյուրքիզմի գաղափարների, այլ ոչ թե ղազախական ազգայնականության վրա, որը գնալով ուժեղանում է։Թուրքիան ուշադրությունը սևեռել է Ղազախստանի վրա՝ շատ լավ հասկանալով, որ այն կարևորագույն նշանակություն ունի իր պանթյուրքիստական ծրագրերն իրականացնելու տեսանկյունից: 

Սկզբնական շրջանում այդ ծրագիրը սկսեցիրագործել Գյուլենական շարժումը, բայց երբ Գյուլենը գժտվեց իշխանության հետ, շարժումը համարվեց հակապետական, և թուրքական պետական կառույցները յուրացրին Ղազախստանում գյուլենականների ստեղծած դպրոցները, գիմնազիաներն ու այլ կրթօջախները՝ դրանք դարձնելով պետական և դնելով պետության հովանու ներքո: Այստեղ մենք հետևյալ պատկերն ենք արձանագրելու։ Գյուլենականների ստեղծած, հետո թուրքական պետության կողմից հովանավորվող գիմնազիաները, այսինքն՝դպրոցական կրթության  բարձր համակարգը, մեծ համբավ ունեն Ղազախստանում, այսպես կոչված վերնախավի երեխաները հիմնականում այդ գիմնազիաներն են հաճախում, քանի որ վերջիններսմեծ արտոնություն են տալիս երեխաներին՝ հնարավորություն ընձեռելով հետագայում ուսումը շարունակելու ոչ միայն Թուրքիայի, այլև աշխարհի լավագույն համալսարաններում: Այդ գիմնազիաներն ավարտած և արտերկրում ուսումնառած մարդիկ, վերադառնալով Ղազախստան, վերջինիս այսպես կոչված վերնախավի մասն են կազմում. մոտ 20 տարի է՝ նշված դպրոցները գործում են, հիմա դրանք ավարտած մարդիկ արդեն միջին տարիքի են և կրում են թյուրքականության գաղափարը։

Սա Թուրքիայում հաջողված փորձ է համարվում, բացի դրանից՝ այնտեղ փորձում են երեխաների մեջ սերմանել համաթյուրքականգաղափարներ, այսինքն՝ սա այն փափուկ ուժն է, որը կա և օգտագործում է Թուրքիան իր պանթյուրքիստական ծրագրերն իրականացնելու համար։

-Էրդողանական Թուրքիայի արտաքին քաղաքականության համատեքստում պանթյուրքիզմի գաղափարախոսության գործնական կիրառման ի՞նչ ակնհայտ դրսևորումներ են նկատվում։

-Թուրքիայում Էրդողանի կառավարող կուսակցության կոալիցիոն գործընկերն«Ազգայնական շարժում» պանթյուրքիստական կուսակցությունն է, որի ղեկավար Դևլեթ Բահչելին մեծ հեղինակություն է վայելում հենց անձամբ Էրդողանի մոտ։ Պանթյուրքիստական կուսակցությունը Թուրքիայում տասնյակ տարիներ գոյություն ունի, այն, ըստ էության,կառավարող կոալիցիոն ուժի մաս է կազմում,այսինքն՝ պանթյուրքիզմն այժմ դարձել է Էրդողանի և նրա կուսակցության համար արտաքին քաղաքականության գաղափարական հիմնավորումներից մեկը։ Եթե նախկինում արտաքին քաղաքականության մեջ որոշ չափով նեոօսմանականությունն էր գերիշխում, հիմա գնալով ավելի մեծ տեղ է հատկացվում նեոպանթյուրքիզմին, և դա արդեն արտահայտվում է ամենատարբեր ձևերով:

1. նախ՝ Թյուրքալեզու երկրների կազմակերպության շրջանակում, որտեղ Թուրքիան առաջնորդող դեր է խաղում,

2. մենք տեսնում ենք պանթյուրքիստական գաղափարների  ուժեղացում ռազմական համագործակցության ոլորտում,

3. քաղաքական առումով Թուրքիան ձգտում է Թյուրքալեզու երկրների կազմակերպության ինտեգրման մակարդակն ավելի բարձրացնել՝ նպատակ ունենալով կառույցն անվանելու ոչ թե կազմակերպություն, այլմիություն՝ որպես օրինակ ունենալովԵվրոպական միությունը, որն ունի համատեղ արտաքին քաղաքականություն: Այդկերպ կազմակերպությունը կունենա համատեղ ռազմական արտաքին քաղաքականություն, որը կվերահսկվի Թուրքիայի ղեկավարության կողմից։

Բոլոր փաստերը վկայում են այն մասին, որԹուրքիան բավական ինտենսիվ կերպով սկսել է իրականացնել պանթյուրքիստական ծրագրերը: Իհարկե դա դեռ սկիզբն է, և եթե Էրդողանը մնա իշխանության, այդ պանթյուրքիստական քաղաքականությունը շարունակվելու է՝ անընդհատ ընդլայնվելով։Պանթյուրքիզմը կարևոր է Թուրքիայի համար, որովհետև Էրդողանն այն օգտագործում է իր գերագույն նպատակի համար, այն է՝ Թուրքիան համաշխարհային նշանակության պետություն դարձնել, իսկ պանթյուրքիստական ծրագիրն առաջ տանելու դեպքում Թուրքիան, ի դեմս թյուրքալեզու երկրների, կունենա հենարան։

-Ո՞րն է Թուրքիայի պանթյուրքիստական նպատակների զսպող ուժը, և ի՞նչը կարող է այդպիսին հանդիսանալ։

-Պանթյուրքիզմը վտանգ է առհասարակ, վտանգ է անգամ Թյուրքալեզու երկրների կազմակերպությանանդամների համար, որովհետև նրանք,ենթարկվելով Թուրքիայի այս ծրագրերնիրականացնող գործիքներին, փաստացի կորցնում են իրենց ինքնուրույնությունը՝ դառնալով պարզապես գործիք. դրա վառ օրինակն Ադրբեջանն է, որը գնալով կորցնում է իր ինքնուրույնությունը և ծառայում է Թուրքիայի նպատակներին մեր տարածաշրջանում։ Թուրքիան Ադրբեջանի միջոցով փորձում է գերակա դիրք ապահովել Հարավային Կովկասում: Իսկ թյուրքալեզու այլ երկրներին Թուրքիան կօգտագործի՝ ուժեղացելու իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայում և ընդհանուր առմամբ ամբողջ աշխարհում։

Պանթյուրքիզմը վտանգ է ներկայացնում նաև Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի համար։

Ռուսաստանի համար ակնհայտ է ինչու, որովհետև բնակչության մի որոշակի տոկոս թյուրքալեզու է։ Եվ պանթյուրքիստների ծրագրերն ընդգրկում են նաև Ռուսաստանի թյուրքալեզու ժողովուրդներին։

Թուրքիայում բազմաթիվ կազմակերպություններ փորձում են զարգացնել պանթյուրքիզմը, դրա համար նրանք քարտեզներ են տպում, որոնցում մեծ հատվածներ են ընդգրկված նաև Ռուսաստանի տարածքից, որտեղ ապրում են թյուրքալեզու ժողովուրդները։ Ռուսաստանն իհարկե դա շատ լավ հասկանում է։ Եթե հետևենք Ռուսաստանից եկող տեղեկություններին, ապա ռուսական հատուկ ծառայություններն ամեն տարի բացահայտում և ձերբակալում են պանթյուրքիստական մի քանի գաղտնի կազմակերպություն: 

1990-ական թվականների սկզբներին, երբ նոր էր փլուզվել Խորհրդային միությունը, Թուրքիան շատ ակտիվ էր այդ բնագավառում։ Այն ժամանակ Ռուսաստանում իրավիճակը դեռ կայունացած չէր, և Թուրքիան բազմաթիվ այդպիսի կազմակերպությունների միջոցով փորձեց այսպես ասած միանգամից հասնել իր նպատակին, այսինքն՝թյուրքալեզու ժողովուրդներին դարձնել իր գործիքը, սակայն չստացվեց, և Ռուսաստանը վերականգնվեց.հիմա էլ, ինչպես տենում ենք, հաջողությամբ պայքարում է պանթյուրքիզմի դեմ։ Ռուսաստանն իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայում զգալիորեն կորցրել է, բայց ես համոզված եմ, որ Ռուսաստանն այս նոր պայմաններում, ինչքան հնարավոր է, դեմ է պանթյուրքիզմին։

Չինաստանի հյուսիսում կա թյուրքալեզու փոքրամասնություն, որը Թուրքիայի պանթյուրքիստական քաղաքականության կարևոր հատվածներից մեկն է։ Թուրքիան փորձում է ույղուրներին՝ այդ թյուրքալեզու ցեղին, դարձնել իր քաղաքականության գործիքը։ Չինաստանը դրա դեմ հստակ պայքարում է՝ հասկանալով, որ պանթյուրքիզմը կարող է վտանգ ներկայացնել իր համար, բայց ներկա փուլում, որքան ես կարող եմ վերլուծել և հասկանալ, Չինաստանը դա չի համարում իր համար լուրջ վտանգ, թեպետ ամեն ինչ անում է պանթյուրքիստական գաղափարների տարածումը կանխելու համար։

Թյուրքալեզու բնակչություն կա նաև Իրանում։Թուրքիան նրանց հետ աշխատում է ավելի բացահայտ, որովհետև Իրանը հարևան պետություն է։ Իրանում տասնյակ պանթյուրքիստական կազմակերպություններ կան, որոնք, կարելի է ասել,ուղղակիորենն ենթարկվում են Թուրքիային,մասնավորապես թուրքական հետախուզական ծառայությանը, և ծառայում են պանթյուրքիզմին։Իրանը մեծ ուժերով պայքարում է դրա դեմ, քանի որ լուրջ վտանգ է երկրի համար։

                                                                                                     Հարցազրույցը վարեց Անուշ Մուրադյանը

Добавить комментарий

From the author