Նրանց քաղաքականությունը Զանգեզուրին է ուղղված․ մնացած ուղղություններով շարժումները կամ հարվածները ուշադրությունը շեղելու նպատակով են արվելու․ Հրաչյա Պետրոսյանց. «Ազգ»

Նրանց քաղաքականությունը Զանգեզուրին է ուղղված․ մնացած ուղղություններով շարժումները կամ հարվածները ուշադրությունը շեղելու նպատակով են արվելու․ Հրաչյա Պետրոսյանց. «Ազգ»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

«Ազգ»-ը զրուցել է ռազմական փորձագետ, պահեստազորի փոխգնդապետ, Ռազմական ինստիտուտի նախկին դասախոս Հրաչյա Պետրոսյանցի հետ:

— 44-օրյա պատերազմի ժամանակ ամենից հաճախ հնչող խոսքը, արտահայտությունը, մտահոգությունը հետեւյալն էր՝ «օ՛դը փակեք»: Բայց 2021-ի սեպտեմբերյան մեկօրյա պատերազմի ժամանակ տեսանք, որ արդեն ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի օդն է անպաշտպան:

— Գիտեք՝ ունեցած կամ ձեռք բերած ռազմական տեխնիկան չի լուծում ոլոտի հիմնախնդիրները: Դեռեւս 2018-ին, երբ զորացրված սպաների միության ներկայացուցիչներով հանդիպել էինք փոխնախարար Գաբրիել Բալայանի հետ, ես, արձագանքելով ռազմական նոր տեխնիկա ձեռք բերելու պայմանավորվածությունների ու բանակցությունների մասին նրա տրամադրած ինֆորմացիային, հարց տվեցի՝ ո՞ւմ են պետք պայմանավորվածությունները, եթե այդ ամենը մնալու է պահեստներում, չի օգտագործվելու, քանի որ մասնագետներ չունենք: Մեր բանակի խնդիրն, առաջին հերթին, մասնագետների պակասն է: Հիմա էլ եմ նույն հարցը տալիս՝ ունե՞նք անհրաժեշտ մասնագետ-կադրեր, որ կարողանան օգտագործել այն տեխնիկան, որ ունենք կամ կունենանք ապագայում: Գաղտնիք չէ նաեւ, որ վերջին տարիներին Ռազմական ինստիտուտում դիմորդների ու ընդունվողների լուրջ պակաս կա: Եվ մենք, փաստորեն, ոչ միայն որակ, այլեւ քանակ չենք կարողանում ապահովել:

Զենքից ու ռազմական տեխնիկայից առավել ռազմի դաշտում կարեւոր է զինվորների բարոյահոգբանական վիճակը: Մարտական գործողություններում հաջողություն գրանցելու թիվ մեկ գրավականը զորամասի ներդաշնակումն է: Եթե նույնսիկ մակերեսորեն վերլուծում ենք 2020-ի մարտական գործողությունները, ապա կտեսնենք՝ այն ստորաբաժանումները, այն զորամասերը, որ ներդաշանկված էին, ունեին մարտական պատրաստվածության որոշակի աստիճան եւ բարոյապես պատրաստ էին, կատարել են իրենց խնդիրը: Չներդաշնակված ստորաբաժանումները համատեղ մարտի տանելու հետեւանքը մարտական առաջադրանքի տապալումը կարող է լինել:

— Ռազմական ոլորտի մասնագետներից ոմանք կարծում են, որ Ադրբեջանի հաջորդ հարձակումը կարող է լինել շփման գծի այն հատվածից, որտեղից դա ամենաքիչն ենք սպասում:

— Կարծում եմ՝ բոլոր կողմերից էլ կարող է հարձակում լինել, հարցն այն է, թե որքանով ենք ճիշտ պատկերացնում հակառակորդի ծրագրած պլանները: Պետք է վերլուծել հնարավոր բոլոր տարբերակները, սցենարները ու պատրաստ լինել դրանց: Ամեն դեպքում հասկանում ենք՝ նրանց քաղաքականությունը Զանգեզուրին է ուղղված, հետեւաբար մնացած բոլոր ուղղություններով ինչ շարժում կամ հարված էլ որ լինի, ուշադրությունը շեղելու նպատակով է արվելու:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Добавить комментарий

From the author