Միխայիլ Ալեքսանդրով

ԵՄ-ն Ադրբեջանի վրա ազդեցության լծակներ ունի. ռուս փորձագետը՝ Անդրկովկասում Արևմուտքի նպատակների մասին․ «NEWS.am»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Եվրամիությունում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների վերջին հանդիպման արդյունքներով ես մեծ առաջընթաց չեմ տեսել։ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետ կապված ոչինչ չի կատարվում։ Ադրբեջանն առաջարկել է մարդասիրական օգնություն տրամադրել Ակնայով (Աղդամով - խմբ.), սակայն Լաչինի միջանցքի շրջափակման փաստը հենց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է, որն ընդգրկում է  բազմաթիվ ասպեկտներ։ Այս մասին «NEWS.am»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։

Նա պարզաբանեց, որ դա վերաբերում է նաև այն փաստին, որ Ադրբեջանին են վերադարձվել մի քանի շրջաններ, այդ թվում՝ Ակնան (Աղդամ - խմբ.)։ Հայերը կատարել են այս պայմանը, իսկ Ադրբեջանը չի կատարում Լաչինի միջանցքով տարանցում ապահովելու պահանջը։

Սա, ըստ նրա, նշանակում է, որ Բաքուն «գցել է» և՛ հայերին, և՛ Ռուսաստանին։

«Ռուսաստանը ձևացնում է, թե իրեն չեն «գցել»։ Ռուսաստանին խաբում են բոլորը՝ և՛ Ուկրաինան, և՛ Արևմուտքը, և՛ Թուրքիան, հիմա նաև Ադրբեջանը։ Ռուսաստանն իսկապես չի ցանկանում ամենուր խաբված երևալ, բայց, ըստ էության, Բաքուն խաբեց նրան»,- ասել է Ալեքսանդրովը։

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ վերջին հանդիպումից հետո հայտարարեց Ակնայի (Աղդամի) ուղղությամբ Արցախի Հանրապետությանը (Լեռնային Ղարաբաղին - խմբ.) մարդասիրական օգնություն ցուցաբերելու Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ ընդգծելով նաև Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, սակայն, Միշելի հայտարարությունը, ըստ քաղաքագետի, ուժեղ տեսք չուներ։ 

Ակնայով (Աղդամով - խմբ.) մարդասիրական միջանցքի մասին խոսակցությունները, նրա խոսքով, չպետք է նշանակեն Լաչինի միջանցքի շրջափակման պահպանում, այն պետք է դադարեցվի։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Добавить комментарий

From the author