Մեզ երկու ելք է մնալու՝ կամ զինված դիմադրություն՝ մեծ արյունահեղությամբ, կամ դուրս գալ Արցախից. Դավիթ Բաբայան․ «NEWS.am»

Մեզ երկու ելք է մնալու՝ կամ զինված դիմադրություն՝ մեծ արյունահեղությամբ, կամ դուրս գալ Արցախից. Դավիթ Բաբայան․ «NEWS.am»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Մենք երբեք դեմ չենք եղել Բաքվի հետ բանակցություններին կամ երկխոսությանը, բայց այդ նույն բանակցություններն ու երկխոսությունը զուտ բանակցության կամ երկխոսության համար չեն տարվում, դրանք ինչ-որ բան պետք է ֆիքսեն, ինչ-որ առաջընթաց ապահովեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

«Եթե խնդիրը մարդասիրական է, որևէ հարց այստեղ չկա, որովհետև 2020-ից ի վեր այդ հարցերի շուրջ ադրբեջանական կողմի հետ պարբերաբար քննարկումներ եղել են, որոնողական աշխատանքներ են եղել, ինչ-որ մեկը մոլորվել է և այլն: Բայց Ադրբեջանը հիմա փորձում է մեզ պարտադրել այլ թեմա և այլ ձևաչափ: Երբեմն ավելի լավ է չերկխոսես, քան երկխոսես, որովհետև կարող է դրանից հետո ավելի բարդ ու վատ իրավիճակ ստեղծվել»,- ասաց նա:

Բաբայանի խոսքով՝ կա իրարամերժ պատկերացում ապագայի վերաբերյալ. «Ադրբեջանն ասում է՝ դուք կողմ չեք, Արցախը չկա, դուք գոյություն չունեք, դուք ինչ-որ մի հայ ազգաբնակչություն եք, և մենք ձեզ հետ կարող ենք խոսել միայն, այսպես կոչված, ինտեգրացիայի մասին, որը լինելու է պետության ապամոնտաժում, Արցախի գաղութացում: Արցախը լավագույն դեպքում վերածվելու է ռեզերվացիայի: Այսինքն՝ պետությունը քանդում ենք, Ադրբեջանն իր գերիշխանությունը հաստատում է, և սրանով առաջին փուլը վերջանում է, հետո սկսվում են ռեպրեսիաներ, մարդկանց նստացնելու են միջազգային հանրության լուռ, խուլ պահվածքի ներքո: Հայաստանն էլ դժվար թե ինչ-որ բան անի»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբուր կայքում։

Добавить комментарий

From the author