888

Արցախի բույրերը՝ մեկ օծանելիքում․ արցախցի 15-ամյա Հարութը երազում է Քուրքջյան դառնալ․ «Հայաստանի հանրային ռադիո»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Արցախը ազատության, պայքարի, լեռների ու ժենգյալով հացի բույր ունի․ 15-ամյա արցախցի ապագա պարֆյումերը հայրենիքի կարոտը բույրերով է նկարագրում։ 3 տարի առաջ ստեփանակերտցի պատանին որոշեց ուսմանը զուգահեռ նաև սեփական գործը հիմնել․ սկզբում օծանելիքի վերավաճառքով էր զբաղվում, հետո նաև հաճախորդներին սեփական բույրերը սկսեց առաջարկել։ Արցախյան վարդերից, մանուշակներից, անգամ եղևնու փշերից Հարութը նոր բույրեր ու օծանելիք էր ստանում․ հիմա որոշել է վերականգնել «Artsakh perfume» անունով իր բիզնեսը ու նաև բույրերով պատմել Արցախի մասին։

Добавить комментарий

From the author