4

Ալիևը պատրաստ է գնալ նոր գործողությունների, որովհետև «օրինաչափ» է դարձրել ուժի սպառնալիքի կիրառումը տարածաշրջանում. ադրբեջանագետ. «MediaLAB»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

- Տիկի՛ն Հայրապետյան, նոյեմբերի 8-ին Ստեփանակերտում անցկացրած ադրբեջանական զորահանդեսի նպատակը ուժի ցուցադրությո՞ւնն էր, թե՞ այլ նպատակ ևս կար:

- Ենթադրելի էր, որ այդպես էլ լինելու է, որովհետև Ադրբեջանի ղեկավարը խնդիր ունի շարունակ ուժի ցուցադրության, որ ցույց տա, թե խնդիրները լուծում է ռազմական ճանապարհով, կարողանում է դա մարսել ու դա միջազգային հարաբերություններում դարձրել է նորմալ, ինչը շարունակ վերահաստատում է: 

Իր ելույթում ևս կրկին արձանագրեց, որ ինքը պատերազմի է պատրաստվել 2003 թվականից սկսած, երբ եկել է իշխանության, փորձում էր ներկայացնել, թե իրենք նոր պատերազմ չեն ուզում, որովհետև վերցրել են այն, ինչ իրենց անհրաժեշտ է, բայց դրան զուգահեռ շարունակում էր հնչեցնել սպառնալիքները, էլ չեմ խոսում հայատյաց քարոզի մասին: Այդ նախադասությունն ինքն ասում է, որպեսզի ժխտի այն թեզը, որ մենք ասում ենք մեր միջազգային գործընկերներին, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր էսկալացիայի, բայց ամբողջ տեքստը հենց դրա մասին էր, որ ինքը պատրաստ է գնալ նոր գործողությունների: 

Ամենավտանգավոր բանը, որ արել է Ալիևը, այն է, որ «օրինաչափ» է դարձրել ուժի սպառնալիքի կիրառումը տարածաշրջանում, ինչը մինչ այդ անընկալելի էր, ու, բնականաբար, երբ դիմացի կողմում էլ կանգնած են մարդիկ, որոնք հրաժարվում են պայքարից առհասարակ, բոլոր խնդիրները Ադրբեջանի ղեկավարի համար լուծելի են դառնում: 

- Ադրբեջանի համար հիմա Հայաստանի հետ կապված առաջնային գործողությունները որո՞նք են:

- Ես նախկինում ասել եմ ձեզ, որ Ադրբեջանն ագրեսիայի է գնում, երբ միջազգային կոնսենսուս կամ կոնսենսուս մինուս մեկ է ձեռք բերում: Ինձ թվում է, որ նա հիմա այդ ուղղությամբ է աշխատում, ինչ-որ ժամանակավոր դադար է վերցրել ու փորձում է այդ անհրաժեշտ կոնսենսուսները ձևավորել, որպեսզի հետագա գործողությունները ըստ այդմ պլանավորի, բայց նա միայն այդ ծրագիրը չէ, որ ունի: 

Նա ակտիվորեն առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգն ու որևէ դիմադրության չի հանդիպում: Ալիևի համար առաջնային չէ պայմանագրի կնքումը, ես ի սկզբանե ասել եմ, որ դա նպատակ ուներ փոխելու Արցախի հարցի ամբողջ էությունը: 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Добавить комментарий

From the author