4

Ալիևն այս փուլում որևէ փաստաթուղթ չի ստորագրելու. Ադրբեջանը փաստացի նոր գործընթաց է սկսում. Տաթևիկ Հայրապետյան․ «168.am»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Այս ամենին զուգահեռ, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում։ Նա ասել է, որ Ադրբեջանը «պաշտպանում է տարածաշրջանային խաղաղ օրակարգը, պատրաստ է երկխոսության Հայաստանի հետ՝ խաղաղության պայմանագրի ստորագրման և երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար»։

168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն անդրադառնալով Ադրբեջանի առաջարկին և Ալիևի հայտարարությանը, համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի ղեկավարն այս փուլում որևէ թուղթ չի ստորագրելու Հայաստանի հետ։

«Չի ստորագրելու այնպիսի փաստաթուղթ, որով ճանաչելու է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը։ Այդ ամենից խուսափելու համար, Ադրբեջանը  սկսում է նոր գործընթաց, այսպես կոչված՝ ուղիղ երկխոսություն Հայաստանի հետ։ Եթե Ադրբեջանը շահագրգռված լիներ ի սկզբանե ուղիղ երկխոսության մեջ, ապա ինչո՞ւ էր 2-3 տարի շարունակ բանակցում Բրյուսելում, Վաշինգտոնում, երբեմն էլ՝ Մոսկվայում։ Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանի՝ շրջանառության մեջ դրած խաղաղության գործընթացի մասին թեզն արդեն իրեն սպառել է։ Այդ գործընթացի արդյունքում Ադրբեջանը հասավ նրան, ինչին այս փուլում պետք էր՝ դա Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լիակատար վերահսկողություն սահմանելն էր, ինչը տեղի ունեցավ և՛ ռազմական ճանապարհով, և՛ Փաշինյանի քաղաքական հայտարարությունների հետևանքով»,- նշեց Տաթևիկ Հայրապետյանը։

Ըստ փորձագետի, հիմա Ադրբեջանն անցնում է հաջորդ փուլին՝ նոր գործընթացի մեկնարկին, դա ուղիղ երկխոսություններն են, որ իրենց պետք չեն որևէ միջնորդներ, կգնան սահմանին կնստեն ու կխոսեն։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Добавить комментарий

From the author