1

Ալիևը որոշել է ապահովագրել իր վարչակարգը հնարավոր ցնցումներից․ փորձագետը՝ հայ-ադրբեջանական կարգավորման և Ադրբեջանում արտահերթ ընտրությունների մասին․ «Armenpress.am»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է հաշվարկել հնարավոր հետագա զարգացումները, քանի որ առաջիկա տարին տարածաշրջանային և աշխարհաքաղաքական առումով լինելու է բավականին տուրբուլենտ և հնարավորության սահմաններում ոչ այնքան կանխատեսելի։ Ուստի, նա որոշել է ապահովագրել իր վարչակարգը հնարավոր ցնցումներից։  

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում սպասվող արտահերթ նախագահական ընտրություններին և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Իլհամ Ալիևը դեռ հունվարի 10-ի հարցազրույցում բացատրել էր, որ արտահերթ նախագահական ընտրությունների գնալու քայլը նախանշում է նոր դարաշրջանի բացում, որովհետև նախկին ծրագրերը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հետ, ավելի քան իրագործվել են, հետևաբար Ադրբեջանն իր առջև դնում է նոր խնդիրներ։ Ալիևը նաև նշել էր, որ դրանք կլինեն առաջին ընտրություններն Ադրբեջանի անկախությունից հետո, որ կանցկացվեն նաև Լեռնային Ղարաբաղում և այն տարածքներում, որոնք անցել են ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո։ Ալիևն արձանագրել էր, որ ամփոփում է իր կառավարման քսան տարին, հետևաբար արտահերթ ընտրությունների գնալով՝ հիշյալ որոշմանը հանգել է ներքին և արտաքին լսարաններին ուղղված մեսիջների հաշվարկով և այն ամրագրմամբ, որ խնդիրները հնարավոր է լուծել ուժային տարբերակով, ինչն էլ որդեգրել է Հարավային Կովկասում»,- ասաց Հայրապետյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է հարևան երկրի նախագահը հրաժարվում ընդունել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ շահագրգռված արևմտյան բանագնացներին՝ հրաժարվելով երբեմն այցելել արևմտյան հարթակներ, Հայրապետյանն ընդգծեց, որ նախորդ տարվա սեպտեմբերյան իրադարձություններից առաջ ադրբեջանական կողմն ակտիվորեն ներգրավված էր այդ գործընթացում և հիշատակեց հատկապես 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպումը, երբ պաշտոնական Երևանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

«Արևմուտքի հաշվարկն այն էր, որ ի պատասխան իր որոշակի լռության և հանդուրժողականության՝ Ալիևը կգնար ու կստորագրեր խաղաղության փաստաթուղթ, ինչը, սակայն, չի համապատասխանում Բաքվի ծրագրերին, ուստի Ադրբեջանը սկսեց որդեգրել հակաարևմտյան քաղաքականություն՝ մեղադրելով ԱՄՆ-ին և Ֆրանսիային կողմնակալ լինելու մեջ։ Պատահական չէ, որ Ալիևը հրաժարվեց ընդունել ԱՄՆ-ի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին։ Դրանից հետո Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նման այցի փորձ չարեց՝ պատճառաբանելով, որ Ադրբեջանում ընտրական շրջան է, թեև Ռուսաստանի ներկայացուցիչներն ակտիվորեն ուղևորվում են Բաքու՝ հանդիպելով Ալիևի հետ, ով իր հերթին խնդրահարույց է համարում արևմտյան հարթակները, որոնք պահանջում են իրենից ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու կարգավորել հարաբերությունները հայկական կողմի հետ, ինչն իրականում չի մտնում Ալիևի ծրագրերի մեջ»,- պարզաբանեց ադրբեջանագետը։

Հայրապետյանի կարծիքով՝ հարևան երկրի ղեկավարը գիտակցում է, որ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը, որով Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչ է արվում, զուտ սպառնալիք է, որից այն կողմ Արևմուտքը ոչինչ չի անի։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Добавить комментарий

From the author