1

Ինձ թվում է, որ բոլորն էլ հասկանում են, որ Ադրբեջանը պետք է պատերազմ սկսի, պարզից էլ պարզ է. Արկադի Կարապետյան. «News.am»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Ինձ թվում է, որ բոլորն է հասկանում են, որ Ադրբեջանը պետք է պատերազմ սկսի, պարզից էլ պարզ է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը խոսելով պատերազմի հավանականության մասին:

«Իրենք էլ շատ պարզ ասում են, եթե  այս չանես, սա ենք անելու, ինչ ուզում ես դու խոսիր, դա կապ չունի: Իրենք գիտեն, որ դու զիջող ես, դա էսօրվա ձեր առաքելությունն է, մինչեւ վերջ Հայաստանը տալու եք, վերջին  մարդն էլ դուռը փակելու է, լավագույն դեպքում, գնալու է, ոնց որ Ղարաբաղում, էնտեղ գոնե չկոտորվեցին, իսկ էստեղ կոտորվելու է: Առանց զոհողություն ոչինչ չի լինում այս աշխարհում»,-ասաց նա:

Կարապետյանը նշում է, որ ոչ մեկն էլ Հայաստանին չի պաշտպանելու, եթե պաշտպանեին, շատ բաներ հիմա այլ կերպ կլիներ:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Добавить комментарий

From the author