detq

ՀՀ-ում Իրանի դեսպանը մեկնաբանել է Հայաստանի կողմից հնդկական սպառազինության գնումը

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Իրանը կողմնակից է Հայաստանի հզորացմանը։ Ըստ Դետք»-ի՝ իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին Սոբհանին ասել է լրագրողների և փորձագետների հետ կայացած հանդիպման ժամանակ։

Հաղորդվում է, որ Սոբհանին անդրադարձել է Հայաստան հնդկական զենքի փոխադրման հարցում Իրանի տարանցիկ դերի մասին հարցին։ Նա ասել է, որ ուժերի հարաբերակցությունը կնպաստի տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանը։

«Մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել Հայաստանին, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- ընդգծել է նա։

Պատասխանելով հարցին, թե արդյոք Իրանն այդ տարանցիկ դերի դիմաց ցանկանում է Հայաստանում ռազմական ներկայության հասնել, նա նշել է, որ նախընտրում է չարձագանքել այդ բամբասանքներին։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է Հայաստանի ռազմական հզորացանը և այդ նպատակով ՀՀ-ի կողմից սպառազինությունների գնմանը։ Նման կերպ Հայաստանը կկարողանա պաշտպանել իր սահմանների անվտանգությունը, ինչը բխում է նաև Իրանի շահերից։



 

Добавить комментарий

From the author