Երևանը պաշտոնական դիմում չի ուղարկել ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու վերաբերյալ․ Պեսկով

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի խոսքերից հետո Ռուսաստանը պարզաբանման է սպասում հայկական կողմից։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Զվեզդա» հեռուստաալիքի հետ զրույցում։ 

Նա նշել է, որ հայկական կողմից պաշտոնական դիմումներ չեն ստացել․ «Հայկական կողմը պաշտոնական գործողություններ չի ձեռնարկել այս առումով։ Մենք պատրաստվում ենք կապ հաստատել մեր գործընկերների հետ և պարզաբանել այս հայտարարությունների իմաստը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներիին։

Добавить комментарий

From the author