ՀԱՊԿ-ին չանդամակցող Ադրբեջանը այդ երկրների միջոցով ազդում է ՀԱՊԿ-ի ներքին որոշումների վրա․ քաղաքագետ

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀԱՊԿ-ի պահով հետաքրքիր զարգացումներ են գնում:

Սկզբից ՀԱՊԿ-ի անդամ երկրները ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ ռազմական համագործակցության ծրագրեր են սկսում, զորախաղեր են անցկացնում, թուրքական մասնակցությամբ ռազմական գործարաններ են կառուցում, թյուրքական պետությունների կոնֆեդերացիա են սկսում ձևավորել: ՀԱՊԿ-ին չանդամակցող Ադրբեջանը այդ երկրների միջոցով ազդում է ՀԱՊԿ-ի ներքին որոշումների վրա, իսկ 2025 թվականին Թուրքիան և Ադրբեջանը, ըստ էության, արդեն պաշտոնապես միավորված ռազմական ուժեր են ունենալու:

Այս նախադեպից հետո ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանը նմանատիպ հարաբերություններ է ստեղծում ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայի հետ:

Մյուս կողմից ՆԱՏՕ-ի անդամ երկրներում կան տարբեր մոտեցումներ ռուս-ուկրաինական պատերազմի հանդեպ, մասնավորապես Հունգարիան խոչընդոտում է Ուկրաինային տրամադրվող օգնությունները, այդ ճանապարհով է շարժվում Սլովակիան, իսկ ապագա ընտրություններից հետո ամրապնդվող աջերի ապագա պահվածքը դժվար է կանխատեսել: Անհասկանալի է նաև, թե ԱՄՆ-ն իրեն ինչպես կպահի նախագահական ընտրություններից հետո:

Եզրակացությունը մեկն է. ՀԱՊԿ, ՆԱՏՕ, ԵԱՀԿ և նմանատիպ կազմակերպություններն արդեն անցյալի մնացուկներ են, և հին գինին նոր տակառների մեջ լցնել չի ստացվում»:

Добавить комментарий

From the author