Անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ․ Եվրախորհրդարանը՝ ԵՄ-ին

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Եվրախորհրդարանն ընդունեց արտաքին քաղաքականության ու ԵՄ անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 զեկույց։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնում է, որ այդ զեկույցներից յուրաքանչյուրում Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում.

- Անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը:

- Պատրաստ լինել թիրախավորված և անհատական ​​պատժամիջոցներ սահմանելու Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության դեմ, կասեցնելու նավթի և գազի ներմուծումը Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում:

- Ամրապնդել Հայաստանում ԵՄ առաքելության մանդատը, ավելացնել դրա չափը, երկարացնել դրա ժամկետը և դիտորդներ տեղակայել Թուրքիայի հետ սահմանին։

- Կասեցնել Ադրբեջանի հետ նոր գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները։

Добавить комментарий

From the author