9

«Օսկարի» արժանացած կարճամետրաժ վավերագրական ֆիլմում կա դրվագ Բաքվի հայերի ջարդերի մասին

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Այս տարվա «Օսկար»-ում «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» ճանաչված «Վերանորոգված վերջին խանութը» ֆիլմում դրվագ կա Բաքվում ապրած հայերի մասին, հաղորդում է «Sputnik Արմենիա»-ն։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Լոս Անջելեսում։ Այն պատմում է ուսանողական երաժշտական գործիքների վերանորոգման արհեստանոցի մենեջեր Սթիվ Բաղմանյանի մասին։ Նա ծնվել-մեծացել է Բաքվում, բայց 1987-88 թթ. հետո Ադրբեջանում սկսեցին տեղի բնակիչ հայերի նկատմամբ ռեպրեսիաները, ջարդերը։

«Ամեն օր ավելի վտանգավոր էր դառնում, և մարդիկ վախենում էին ապրել այնտեղ։ Իմ հայրը լավատես էր, ասում էր` ես ոչ մի տեղ չեմ գնա, ես ոչ մեկին վատ բան չեմ արել, որ մեզ նեղացնեն։ Նրան սպանեցին աշխատանքի վայրում»,- պատմում է ֆիլմի հերոսը` չկարողանալով թաքցնել հուզմունքը։

Ֆիլմի ռեժիսորներ են Բեն Պրադֆութը և Քրիս Բոուերսը։

2024 թվականի փետրվարի 16-ին ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ-ում և Կանադայում ավելի քան 700 անգամ։

Добавить комментарий

From the author