DETQ

Սիոնիստներին չհաջողվեց ոչնչացնել Գազայում ապրող երկու միլիոն մարդու. Ռայիսի

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է՝ սիոնիստական ռեժիմին չի հաջողվել ոչնչացնել Գազայի ավելի քան 2 միլիոն բնակչությանը։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին Ռայիսին ասել է իրանական նոր տարվա կապակցությամբ երկրի բնակչությանն ուղղված հեռուստատեսային ուղերձում։ 

Ռայիսին շեշտել է, որ իրանական 1403 թվականը լինելու է արտադրության ծավալների մեծացման տարի։ Նրա խոսքով՝ 1402 թվականը վայրիվերումներով լի տարի էր, որն ուղեկցվեց կարևոր իրադարձությամբ։ «Տեղի ունեցան թե' լավ, թե' դառը իրադարձություններ։ Սակայն ամեն ինչով հանդերձ, երկիրը զարգացում արձանագրեց բոլոր ոլորտներում»,- ասել է նա։

Իրանի նախագահի խոսքով՝ երկիրը երեք տարի շարունակ 4 տոկոս տնտեսական աճ է գրանցել, այն դեպքում, երբ 90-ականներին այդ ցուցանիշը չէր գերազանցում 1 տոկոսը։ Նա նշել է՝ 1403 թվականը կդառնա արտադրության ու տնտեսության զագացման, գնաճի նվազեցման և իրանցիներին ավելի շատ ծառայելու տարի։

Անդրադառնալով իսլամական Իրանին վնասելուն ուղղված թշնամու ջանքերին՝ Ռայիսին ասել է, որ տարբեր ոլորտներում Իրանի բնակչության ներկայությունը հուսախաբ արեց թշնամուն։

Իրանի նախագահը դատապարտել է նաև Գազայի դեմ պատերազմում սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները։ «Աշխարհի բռնատերերը սիոնիստական ռեժիմին տրամադրեցին ամենաժամանակակից ռումբերն ու միլիարդավոր դոլարների օգնություն, որպեսզի ոչնչացնեն Գազայում ապրող երկու միլիոն մարդու, սակայն դա նրանց չհաջողվեց»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Նովրուզը՝ իրանական ամանորը, Իրանի Իսլամական Հանրապետության ամենակարևոր տոներից մեկն է, որի առթիվ երկրի նախագահն ամփոփել է նախորդ տարվա ձեռքբերումներն ու կորուստները։ Այս համատեքստում Իրանին անհանգստացնող գլխավոր հանգամանքը Գազայում շարունակվող պատերազմն է, որտեղ Իսրայելը հրաժարվում է հրադադար հաստատելուց։

Добавить комментарий

From the author