դետք

Մոսկվայում զինված ահաբեկչություն է կատարվել․ նախնական տվյալներով` կա 60, չճշտված տվյալներով՝ 121 զոհ

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Այս գիշեր անհայտ անձինք կրակ են բացել Մոսկվայի «Crocus City Hall» համերգասրահում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում է ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայություններին:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել «Պիկնիկ» խմբի համերգի մեկնարկից առաջ, երաժիշտները չեն տուժել:

Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտնում է, որ ահաբեկչության զոհերի թիվը գերազանցել է 60-ը։ «Նախնական տվյալներով՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ»,- հայտնել են գերատեսչությունից՝ շեշտելով, որ զոհերի թիվը կարող է աճել։

Ըստ ՌԴ Մոսկվայի մարզի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների՝ զոհերի թվում կա երեք երեխա։ Բացի դրանից` ևս 121 մարդ, այդ թվում՝ երեք երեխա, գտնվում է Մոսկվայի ու Մերձմոսկվայի տարբեր հիվանդանոցներում։

Հիշեցնենք՝ մարտի 7-ին Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել էր Մոսկվայում ահաբեկչությունների սպառնալիքների մասին: ԱՄՆ-ի նախազգուշացումն իր կայքում տեղադրել էր նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը։

Добавить комментарий

From the author