detq

ԵՄ-ն դատապարտել է Մոսկվայում տեղի ունեցած հարձակումը

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Եվրամիությունը դատապարտել է Մոսկվայում տեղի ունեցած հարձակումը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրամիության արտաքին ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն։

«Եվրամիությունը ցնցված է Մոսկվայում «Crocus City Hall»-ի վրա ահաբեկչական հարձակման հաղորդումներից։ Եվրամիությունը դատապարտում է քաղաքացիական անձանց վրա ցանկացած հարձակումը։ Մեր մտքերը Ռուսաստանի տուժած բոլոր քաղաքացիների հետ են»,- գրել է նա։

Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի «Crocus City Hall»-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել, և հրդեհ բռնկվել:

Հաղորդվում է առնվազն 60 զոհի և 100 վիրավորի մասին:

Добавить комментарий

From the author