DETQ

Իրանի ԱԳ նախարարը և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարը Թեհրանում բանակցել են

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն նախօրեին ժամանել է Թեհրան և հանդիպել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հայտնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Գազայում տեղի ունեցող զարգացումները։

Հանիեն ընդգծել է, որ պաղեստինցիների դեմ սիոնիստական ​​ռեժիմի ցեղասպանության ու ռազմական ագրեսիայի մեկնարկից հետո նախորդ 6 ամսվա ընթացքում Իրանն օգտագործել է իր դիվանագիտական ​​ողջ ուժը պատերազմը դադարեցնելու և Գազայի ժողովրդին մարդասիրական օգնություն ուղարկելու համար:

Հանիեի այցը Թեհրան տեղի է ունեցել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից Գազայում կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումից մեկ օր անց։ 

Այցի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։ 

#Դետքի_հետագծով

Գազայում հակամարտության մեկնարկից ի վեր Իրանն աջակցում է Պաղեստինի իսլամական դիմադրության շարժմանը, որը պայքարում է անկախ պաղեստինյան պետություն ձևավորելու համար։ Այս համատեքստում Հանիեի այցը Թեհրան կարևոր նշանակություն ունի, որը միևնույն ժամանակ Թեհրանի ռազմաքաղաքական աջակցության ցուցանիշն է։


 

Добавить комментарий

From the author