detq

Ռայիսին դատապարտել է Մոսկվայում կատարված ահաբեկչությունը

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին խստորեն դատապարտել է Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ռայիսին միջազգային հանրությանը կոչ է արել պատասխանատվության ենթարկել ուրբաթ երեկոյան Մոսկվայում տեղի ունեցած մահասփյուռ ահաբեկչության կազմակերպիչներին և կատարողներին։

Նա իր ռուս պաշտոնակցին՝ Վլադիմիր Պուտինին հղած ուղերձում ցավակցություններ է հայտնել «Crocus City Hall»-ի վրա հարձակման հետևանքով անմեղ քաղաքացիների զոհվելու առնչությամբ։ Ռայիսին վճռականորեն դատապարտել է հարձակումը և հայտնել, որ Իրանն աջակցում է ՌԴ իշխանություններին երկրի ազգային անվտանգության պաշտպանության հարցում։

Ըստ Իրանի նախագահի` կարևոր է նաև, որ միջազգային հանրությունը լուրջ գործողությունների դիմի, որպեսզի պատժվեն նրանք, ովքեր կազմակերպել և իրականացրել են այդ արյունալի ահաբեկչությունը։

#Դետքի_հետագծով 

Մարտի 22-ին Մոսկվայում կատարված ահաբեկչությունը շարունակում է մնալ միջազգային դերակատարների ուշադրության կենտրոնում, քանի որ հարձակումն աննախադեպ էր։ Այս համատեքստում մի շարք երկրների, այդ թվում` Իրանի ղեկավարները խստորեն դատապարտում են դա՝ միջազգային հանրությունից գործուն քայլեր պահանջելով՝ դրանց կրկնությունը կանխելու համար։

Добавить комментарий

From the author