DETQ

Պաղեստինի խնդրի միակ լուծումը պայքարելն է մինչև սիոնիստական ​​ռեժիմի ոչնչացումը

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության բանակը հայտնել է՝ պաղեստինյան խնդրի միակ լուծումը դիմադրությունն է և պայքարը մինչև սիոնիստական ռեժիմի ոչնչացումը։ Ըստ «Դետք»-ի՝ իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ այս մասին նշվում է Պաղեստինի անկախության պայքարի համերաշխության օրվա կապակցությամբ Իրանի բանակի տարածած հայտարարության մեջ։
 
Մասնավորապես ասվում է, որ Պաղեստինի ժողովուրդը ծանր օրեր է ապրում արյունալի և մանկասպան սիոնիստական ռեժիմի ճնշումների ներքո՝ ունենալով ավելի քան 100․000 նահատակ և վիրավոր, որոնց մեծամասնությունը երեխաներ, կանայք և խաղաղ բնակիչներ են: 

«Պաղեստինի ժողովրդի դեմ 75 տարվա շարունակական ճնշումը, բռնությունը, ահաբեկչությունը և ագրեսիան, ինչպես նաև հարձակումները մզկիթների, եկեղեցիների, դպրոցների, հիվանդանոցների և դիվանագիտական հաստատությունների վրա՝ մարդու իրավունքները պաշտպանելու հավակնող պետությունների ամոթալի լռության ներքո, վկայում է, որ գիշատիչ սիոնիստական ռեժիմը հավատարիմ չէ մարդասիրության, բարոյականության և իրավունքի սկզբունքներից որևէ մեկին: Հետևաբար, պաղեստինյան խնդրի միակ լուծումը դիմադրությունն ու պայքարն է մինչև այս ռեժիմի կործանումը»,- նշվում է հայտարարության մեջ:

Իրանի բանակը պնդել է նաև, որ ներկայումս սիոնիստական ռեժիմի աճող հանցագործություններն ու ագրեսիան կապված են նրա ներքին և արտաքին ճգնաժամերի հետ, որոնք ոչ միայն բացահայտում են նրա նողկալի դեմքն ամբողջ աշխարհի առջև, այլև կանխատեսում վերջինիս անխուսափելի անկումը և փլուզումը:

#Դետքի_հետագծով

Իսրայելը ոչ միայն չի դադարեցնում Գազայի հատվածում մղվող անմարդկային պատերազմը, այլ նաև արդեն հարձակումներ է գործում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա՝ Թեհրանին պատերազմի մեջ ներքաշելու նպատակով։ Այս համատեքստում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է, թե Թեհրանն ինչ տարբերակով է պատասխանելու Իսրայելի ռեժիմին, և բավականին մեծացել է տարածաշրջանային առճակատման վտանգը, որի հետևանքներն աղետալի կլինեն։

Добавить комментарий

From the author