DETQ

Իրանի հնարավոր պատասխան հարձակման ֆոնին Իսրայելը տարհանել է Բաքվում և Աբու Դաբիում իր դեսպանատները

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իսրայելը տարհանել է Բաքվում և Աբու Դաբիում իր դեսպանատները Դամասկոսում հյուպատոսության վրա ավիահարվածին Իրանի հնարավոր պատասխանի ֆոնին։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում են իրանական տելեգրամյան ալիքները, որոնք կապված են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։ 

Հաղորդվում է՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա կատարված վերջին հարձակումը, որը հանգեցրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալների սպանությանը, չի մշակվել առանց Ադրբեջանի մասնակցության: Ալիքներից մեկի տվյալներով՝ իսրայելական գաղտնալսման և լրտեսության բազաները գտնվում են Արցախի Հանրապետության օկուպացված Կովսականի (Զանգելան - խմբ․) շրջանում, որը սահմանակից է Իրանին։

«Դամասկոսի վրեժը լուծելու համար պետք չէ հեռու գնալ, իսրայելական գաղտնալսման և լրտեսության բազաները գտնվում են մեր կողքին՝ Զանգելանում՝ Իրանի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա»,- ասվում է հրապարակման մեջ։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության համաձայն՝ իսրայելական հարվածը սպանել է ԻՀՊԿ յոթ սպայի։

#Դետքի_հետագծով

Իսրայելը ոչ միայն չի դադարեցնում Գազայի հատվածում մղվող անմարդկային պատերազմը, այլ նաև արդեն հարձակումներ է գործում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունների վրա՝ Թեհրանին պատերազմի մեջ ներքաշելու նպատակով։ Այս օրերին տվյալներ են ստացվում, որ Ադրբեջանը նույնպես ներգրավված է վերջին հարձակման մեջ, ուստի վերջինս նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվի։

Добавить комментарий

From the author