DETQ

Ռայիսին Պուտինին վստահեցրել է՝ Իսրայելի դեմ գործողությունները հարկադրված են եղել

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին իր ռուս գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում վերջինիս վստահեցրել է՝ Իսրայելի դեմ իրանական կողմի վերջին գործողությունները հարկադրված էին։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ կողմերը մանրամասն քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակի վատթարացումը Դամասկոսում իրանական դիվանագիտական​​ներկայացուցչության վրա Իսրայելի օդային հարվածից և Իրանի ձեռնարկած պատասխանից հետո։

Այս համատեքստում Պուտինը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը ողջամիտ զսպվածություն կցուցաբերեն և թույլ չեն տա առճակատման նոր փուլ, որը հղի կլինի ողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով։ Ռայիսին իր հերթին նշել է, որ Իրանի գործողությունները կրել են հարկադիր և սահմանափակ բնույթ՝ շեշտելով, որ Թեհրանը շահագրգռված չէ լարվածության հետագա սրմամբ։

Նշվում է, որ երկու կողմն էլ արձանագրել է` Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հիմնական պատճառը պաղեստինա-իսրայելական չլուծված հակամարտությունն է։ Այս առումով հաստատվել են Գազայի հատվածում անհապաղ հրադադարի, ծանր հումանիտար իրավիճակի մեղմացման և ճգնաժամի քաղաքական ու դիվանագիտական​​կարգավորման համար պայմանների ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի և Իրանի սկզբունքային մոտեցումները։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության վրա կատարված ավիահարվածից 13 օր անց՝ ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը, Իրանը հարվածել է Իսրայելի տարածքին։ 

Добавить комментарий

From the author