դետք

Ռուս խաղաղապահները հեռացել են Դադիվանքի տարածքից

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Բռնազավթված Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված ռուս խաղաղապահները հեռացել են Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանքի վանական համալիրից։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ վանական համալիրը ապրիլի 15-ից անցել է Ադրբեջանի ոստիկանության վերահսկողության ներքո։

«Խաղաղապահները փակել են իրենց դիրքը Քելբաջարի շրջանի Խուդավենգ «Շահումյան, Դադիվանք» վանքում, իսկ ապրիլի 15-ից վանքը գտնվում է Ադրբեջանի ոստիկանության վերահսկողության ներքո»,- ասվում է հրապարակման մեջ։

Հիշեցնենք, որ Քարվաճառի շրջանը ադրբեջանական զինուժի վերահսկողությանն էր հանձնվել 2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության․ ադրբեջանական զինուժը ողջ 44-օրյա պատերազմի ընթացքում չէր կարողացել գրավել Քարվաճառը։

Շրջանի հանձնումից հետո ռուս խաղաղապահները տեղակայվել էին նաև Դադիվանքի տարածքում, որտեղ պետք է ապահովեին հայ ուխտավորների անվտանգությունը, սակայն 2021-ի գարնանից Ադրբեջանն այլևս թույլ չէր տալիս, որ հավատացյալներն այցելեն վանք։

 

Добавить комментарий

From the author