Shushi

Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Ղազանչեցոց տաճարի խաչաձև լուսամուտն ու պատկերաքանդակը. «MONUMENT WATCH»

Հեղինակ
Հասմիկ Անդրեասյան

Ադրբեջանական տելեգրամյան որոշ ալիքներ ապրիլի 15-ին տարածեցին Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման» լուսանկարներ` նշելով, որ աշխատանքները կրկին վերսկսվել են, և կատարվում են տանիքի ու վնասված պատերի նորոգման աշխատանքները: Սակայն լուսանկարներից երևում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը: Այս մասին հայտնում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող «MONUMENT WATCH» հարթակը։

«Ղազանչեցոց տաճարի յուրաքանչյուր ճակատի վրա կա նման խաչաձև լուսամուտ և պատկերաքանդակ: Արևմտյան ճակատի քանդակը ներկայացնում էր «Խաչակիր Քրիստոսը» թեման՝ համապատասխան արձանագրությամբ:

44-օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական ռմբահարումից վնասվել էր եկեղեցու նաև հարավային ճակատը՝ խաչաձև լուսամուտով հանդերձ: Այն հստակ երևում է դեռևս 2020 թվականի հոկտեմբերին արված լուսանկարներից: Ուստի ակնհայտ են տաճարի մանրամասների ուղղակի ավերման, ձևափոխման աշխատանքները, ինչը դրսևորվում է տաճարի չակերտավոր վերականգնման հենց սկզբից:

Տաճարի անօրինական վերականգնման թեմայով ավելի մանրամասն տե'ս՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անօրինական վերականգնումներըՇուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի ադրբեջանական «վերականգնման» շուրջ»,- նշված է հարթակի հայտարարության մեջ։

Добавить комментарий

From the author