deta

ԱՄՆ-ն և իր դաշնակիցները նոր պատժամիջոցներ են պատրաստում Իրանի դեմ․ Սալիվան

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ նախագահ Ջո Բայդենը միանում է դաշնակիցներին և գործընկերներին, այդ թվում՝ «Մեծ յոթնյակի» (G7) երկրներին, ինչպես նաև Կոնգրեսի երկու կուսակցությունների առաջնորդներին, որպեսզի համակարգեն ջանքերը Իսրայելի դեմ Իրանի աննախադեպ օդային հարձակմանը «համապարփակ պատասխան մշակելու» ուղղությամբ: Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Առաջիկա օրերին Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ կսահմանի Իրանի դեմ՝ ներառյալ նրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի ծրագրերը, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) և Իրանի պաշտպանության նախարարությանն աջակցող կազմակերպությունների դեմ: Մենք ակնկալում ենք, որ դաշնակիցներն ու գործընկերները շուտով կհետևեն մեր օրինակին իրենց իսկ պատժամիջոցներով»,- նշվում է հայտարարության մեջ։

Պաշտոնական Վաշինգտոնն ընդգծել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարության և կենտրոնական հրամանատարության միջոցով շարունակում են աշխատել՝ ավելի ամրապնդելու և ընդլայնելու հակահրթիռային պաշտպանության ու վաղ նախազգուշացման համակարգերի հաջող ինտեգրումը Մերձավոր Արևելքում։ Այս ամենի նպատակը, ըստ Սալիվանի հայտարարության, Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կարողությունների արդյունավետությունը թուլացնելն է։

Ամերիկացի պաշտոնյան հավելել է, որ նոր պատժամիջոցները և այլ միջոցները կուժեղացնեն ճնշումը՝ զսպելու և նվազեցնելու Իրանի ռազմական հզորությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև հակազդելու Թեհրանի կողմից իրականացվող անօրինական գործողություններին:

«Ճնշումները կշարունակվեն։ Մենք չենք վարանի գործել՝ համաձայնության գալով դաշնակիցների և գործընկերների հետ ամբողջ աշխարհում, ինչպես նաև Կոնգրեսի հետ՝ Իրանի կառավարությանը պատասխանատվության ենթարկելու իր չարամիտ և ապակայունացնող գործողությունների համար»,- եզրափակել է նա։

Добавить комментарий

From the author