deta

Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին. Ռայիսի

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել երկրի զինված ուժերին։ Ըստ «Դետք»-ի՝ տեղեկությունը հայտնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ռայիսին Թեհրանում ելույթ է ունեցել Իրանի Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Խոսելով Իսրայելի վրա Իրանի պատասխան ռազմական հարձակման մասին՝ Իրանի նախագահն այն անվանել է «հակասիոնիստական ​​գործողություն» և ընդգծել, որ դա հենց սիոնիստներին պատժելու համար նախատեսված գործողություն էր։

Նա այս համատեքստում նշել է՝ եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա։

«Եթե սիոնիստները մեր շահերի դեմ որևէ քայլ ձեռնարկեն, Իրանի պատասխանն ավելի կոշտ կլինի։ Այսօր այլևս չի խոսվում Իրանի դեմ ռազմական պատասխանի մասին՝ շնորհիվ մեր զինված ուժերի զսպելու կարողության և հեղինակության»,- ասել է նա։

Իրանի քաղաքական առաջնորդը հավելել է՝ իրանական զինված ուժերը անվտանգության ստեղծողներ են և խաղաղարարներ։

 

Добавить комментарий

From the author