դետք

ԻՀՊԿ-ն պնդում է՝ Իրանը պատրաստ է հետ մղել Իսրայելի ցանկացած հարձակում իր միջուկային օբյեկտների վրա

Հեղինակ
Դավիթ Գույումջյան

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ իրանական զորքերը պատրաստ են հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին Թել Ավիվի ագրեսիայի դեպքում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Թեհրանը պատրաստ է հետ մղել Իսրայելի պաշտպանության բանակի ցանկացած հարձակում իր միջուկային օբյեկտների վրա։ Բացի դրանից` նշվել է, որ Իրանը պարզել է Իսրայելի բոլոր նման օբյեկտների գտնվելու վայրը և պատրաստ է ակնթարթորեն հայելային հարված հասցնել:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարձակում էր ձեռնարկել Իսրայելի տարածքի վրա՝ ի պատասխան Սիրիայում ապրիլի 1-ին Իրանի հյուպատոսության շենքի ավերման։ Հարձակմանը, ըստ տարբեր աղբյուրների, ներգրավվել են մի քանի հարյուր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Շահեդ» կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, «Ֆաթահ» և «Ֆաթահ-2» հիպերձայնային հրթիռներ:

Իրանի պետական ​​«Press TV» հեռուստաալիքը հայտնել է նաև, որ հիպերձայնային բոլոր հրթիռները հասել են իրենց թիրախներին։

 

Добавить комментарий

From the author